Երևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան

Երևան – Սևան ճանապարհի Չարենցավան համայնքի հարակից հատվածում այսօր երեկոյան կայծակի հետևանքով քանդված կամրջի հատվածում իրականացվում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ, երթևեկությունը իրականացվում է մի երթևեկելի գոտիով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

«Մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *