Գաղտագողի կայացված այս խայտառակությունը ԲՀԿ-ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է․ Facebook-ում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երկու ընտրատեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։
Նրա խոսքով՝ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։
«Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։
Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը», – գրել է նա։
Տոնոշայնը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստվում է արդեն վաղը բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը։