«Տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումն ապօրինի ու կամայական որոշում է». Արման Թաթոյան

«Տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումն ապօրինի ու կամայական որոշում է». Արման Թաթոյան

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը գրում է. «ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:
     Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:
     Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *