Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդը հավանություն է տվել նախապատրաստվող համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է, որ, իր տվյալներով, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել համաձայնագրին, որը, ըստ ամերիկյան առաջնորդի, այժմ գտնվում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնեցման եզրափակիչ փուլում։

Պատասխանելով Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ, որքանով իրեն է հայտնի, իրանական ղեկավարության կողմից գործարքին հավանություն տալու մասին հարցի պատասխանը դրական է։

«Որքանով ես եմ հասկանում, պատասխանը դրական է (այո է)»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտնել է, որ համաձայնագրի վերջնական ձևակերպումից հետո Միացյալ Նահանգներն անմիջապես կհանեն իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը։

«Եվ այդ ժամանակ նավթի գները քարի պես ներքև կգլորվեն»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։

Վերջին ժամերին Թրամփը բազմիցս խոսել է Իրանի հետ համաձայնագրի մոտ լինելու մասին՝ պնդելով, որ փաստաթղթի հիմնական դրույթներն արդեն համաձայնեցված են։ Սակայն իրանական իշխանություններն առայժմ հրապարակայնորեն չեն հաստատել նրա հայտարարությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *