Fox News. ԱՄՆ-ն խոցել է Իրանի երկու ԱԹՍ, որոնք հարձակվել էին Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա

ԱՄՆ-ն որսացել է իրանական երկու անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնք փորձել էին հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ Այս մասին հունիսի 11-ին X սոցիալական ցանցում հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը՝ հղում անելով աղբյուրին։

«Ըստ ամենայնի, Իրանը այսօր երեկոյան փորձել է հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ ԱՄՆ զորքերը խոցել են իրանական երկու հարվածային կամիկաձե դրոն», — ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես նշել է լրագրողը, ներկայումս նեղուցով նավերի երթևեկությունը շարունակվում է։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *