«Իրանը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի հիմնական կետերը»․ #PressTV

«Իրանը համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի հիմնական կետերը»․ #PressTV

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հիմնական կետերի շուրջ համաձայնեցվել է, ինչը հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Press TV-ն։

«Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումը միշտ խնդիրներ է առաջացնում գործընթացում»,- հայտարարել է նա։

Axios-ը, հղում կատատրելով իր աղբյուրներին, հայտնում է, որ իրանական կողմը բարձր մակարդակով արդեն հավանություն է տվել համաձայնագրին, այն սպասում է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հաստատմանը: The Guardian-ի աղբյուրի հաղորդմամբ՝ հուշագիրը չի պարունակում միջուկային հարցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ։ Փաստաթղթում նշվում են մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ կլինեն Իրանի միջուկային ծրագրի և սառեցված իրանական ակտիվների վերաբերյալ հետագա բանակցությունների համար։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն առաջիկա հանգստյան օրերին: Ավելի վաղ նա ասել էր, որ Իսլամական Հանրապետության վրա նախատեսված հարձակումները չեղարկվել են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *