
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զարմանում եմ, որ քպ-ի սեփական ԿԸՀ-ից արդարություն և անաչառություն եք ակնկալում։
Էդ մարդուն նշանակել է Նիկոլը՝ որպես իր շահերի ներկայացուցիչ, ո՛չ թե սահմանադրական մարմնի անկախ ղեկավար։
Էնպես որ՝ կա՛մ խաղում եք քպ սահմանած կանոններով, որտեղ հաղթանակն ու պարտությունը մի մարդու կամքն է լինելու, կա՛մ ձևավորում եք սեփական կանոնները ու պայքարում։
Էսա քաղաքականությունը, իսկ դուք` քաղաքական գործիչներ եք, ո՛չ թե իրավաբաններ»։