Իրանը հայտնում է` ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագիրը հիմնականում պատրաստ է


Քաղաքականություն


ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրի հիմնական բաժինները մոտ են ավարտին, իրանական պետական Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մեր երկրում որոշումների ընդունման գործընթացը լիովին թափանցիկ է եւ հստակ կարգավորված։ Իրավասու պետական մարմինները պետք է մանրակրկիտ քննարկեն եւ համաձայնեցնեն տեքստի յուրաքանչյուր կետը եւ ցանկացած հնարավոր պայմանավորվածություն։ Հենց վերջնական որոշում կայացվի, մենք անպայման դրա մասին պաշտոնապես կհայտարարենք»,- նրա խոսքերն է մեջբերում ԻՌՆԱ գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները։

Սպիտակ տանը լրագրողների հարցին պատասխանելով` Թրամփը նշել է, որ այս հանգստյան օրերին Եվրոպայում կարող է ստորագրվել Իրանի հետ հուշագիրը։ «Ես չեմ կարող այնտեղ ներկա լինել, սակայն Ջեյ Դի Վենսը [ԱՄՆ փոխնախագահ] այնտեղ կլինի, ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *