«Ընդդիմությունն օրեր անց ընդունելո՞ւ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն»․ Բաբկեն Հարությունյան

«Ընդդիմությունն օրեր անց ընդունելո՞ւ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմադիր ուժերը ցանկացան վերահաշվարկ, արդյունքում ձայներ կորցրեցին, ԲՀԿ-ի ԱԺ անցնելն էլ դարձավ անհնար։ Քարոզչական գրոհով ապալեգիտիմացնում են ԱԺ-ն` ժողովրդի մոտ անվստահության տրամադրությունները խորացնելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, միաժամանակ հող նախապատրաստելով` մանդատները վերցնելու։
     Ընդդիմությունը օրեր անց ընդունելո՞ւ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն, քանի որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, թե կարո՞ղ է պարզվի, որ ՍԴ կամ ԿԸՀ որոշումները լեգիտիմ են դառնալու նույն ընդդիմության համար։
     Ռուսաստանին, եթե այսօր Ամերիկան էլ, Եվրոպան էլ միանան, միևնույնն է, Կարապետյանին, Քոչարյանին և Ծառուկյանին օրեր անց մենակ են թողնելու Նիկոլի և իր ենթակա ուժային կառույցների դեմ։ Նախորդ ԱԺ օրինակը ասածիս վառ ապացույց»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *