Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերը կշարունակեն նպաստել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը․ Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ․

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ադրբեջանի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր միջոցով բոլոր ռուսներին այս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, որոնք դարեր շարունակ կապել են մեր ժողովուրդներին։

Հաճույքով եմ նշում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային, մշակութային և հումանիտար կապերի ընդլայնումը։

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն նպաստել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև բազմակողմանի համագործակցությանը՝ ռազմավարական գործընկերության և դաշինքի շրջանակում՝ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների օգտին»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *