«Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային»․ Արցախի տեղեկատվական շտաբ

«Որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային»․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։
     Հայտարարում ենք, որ որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային: Բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես ներկայացուցչության բնականոն գործունեության, շենքի պահպանման և անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման նպատակով։
     Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն, չստուգված և ապակողմնորոշող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև առանց փաստերի և հիմնավորումների զրպարտություններից։
     Հայտնում ենք նաև, որ առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովին կներկայացվի ամբողջ ծախսային մասի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *