Բնակչության բարեկեցությունը մեծապես կախված է առողջապահական համակարգի արդյունավետությունից։ Աշխարհի տարբեր երկրներ իրենց յուրահատուկ ուղին են ընտրում առողջապահության զարգացման հարցում՝ ներդնելով զգալի միջոցներ։ Որոշ երկրներում գերակշռում է պետական հատվածը, մյուսներում՝ մասնավոր, իսկ որոշ դեպքերում գործում է պետություն-մասնավոր հատված համագործակցություն։
Հայաստանում ևս նկատվում են տեղաշարժեր, որոնցից կարևորագույնը համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումն է։ Այն արդեն գործում է և ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ։
Վիճակագրական տվյալների համաձայն` տարածաշրջանի երկրների Առողջապահության համաթվի արդյունքները հետևյալն են․
Հայաստանում Առողջապահության համաթիվը հաստատվել է 59․5 բալ մակարդակում։ Մյուս երկրներում պատկերը հետևյալն է․
- Թուրքիա – 71․3 բալ (առաջին տեղ)
- Ռուսաստան – 61․6 բալ
- Ղազախստան – 60․7 բալ
- Մոլդովա – 52․2 բալ
- Բելառուս – 49․6 բալ
- Ադրբեջան – 49 բալ
Համաշխարհային համեմատության մեջ առողջապահության ամենաբարձր մակարդակ արձանագրել է Թայվանը՝ 87․1 բալ արդյունքով։
Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սիրիայում՝ 35․4 բալ։