Հարցնում եք՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանում ներդրումներն աճեն, խաղաղությո՛ւն ենք հաստատել, հարգելի գործընկերներ, խաղաղությո՛ւն․ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը, որն իշխող խմբակցության թեկնածուն է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Որովհետև Հայաստանում ներդրումների իրականացման ամենակարևոր խոչընդոտներից մեկը եղել է խաղաղության բացակայությունն ու էսկալացիայի մշտական վտանգը»,- ասաց նա։