Գիշերը Դավթաշենում այրվել է ռուսական համարանիշներով «Mercedes G»-ն. Տերը վստահ է, որ հրկիզել են

Այսօր՝ հունիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 13 շենքի բակում կայանված «Mercedes G» մակնիշի («Յաշիկ») ռուսական համարանիշներով ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել կամ ինքնաբերաբար է բռնկվել։

Մեքենայի սեփականատեր ներկայացած կինը ևս վստահ է, որ մեքենան հրկիզել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *