Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել։ Մենք ասել ենք՝ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն։ Ընտրությունն ամբողջությամբ տապալված են, տեռորի տակ ընտրություն չեն անցկացնում, դրանք կեղծված են․ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Կարապետյանն անդրադարձավ թիմակիցների ձերբակալություններին, նա հարց բարձրացրեց՝ եթե կաշառքների մասին կան ձայնագրություններ, ապա ինչպես են ձերբակալվածներն արդարացվում։
«Դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք ՍԴ երկու պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրության արդյունքները, երկրորդը՝ նշանակել ընտրության երկրորդ փուլ։ Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլ գնալ»,-ասել է նա։
Նա պնդել է, որ խորհրդարանի մասին խոսելու համար շուտ է, իրենց խնդիրը Փաշինյանին հեռացնելն է։
«Եթե մենք գտնենք, որ եթե խորհրդարանով Փաշինյանին հեռացնելն ավելի հեշտ է՝ կգնանք խորհրդարան, եթե հասկանանք, որ պետք է փողոցային պայքար, ապա կգնանք փողոցային պայքարի»,-ասել է նա։
Կարապետյանի պնդմամբ՝ ընդդիմությունը մեկ առաջնորդ ունի, որովհետև բոլոր ուժերը տուժել են Փաշինյանի քաղաքականությունից, ուստի բոլորն էլ պիտի մասնակցեն գործընթացին։
«Եթե իրենք խելք ունենան, ուզեն Հայաստանում լեգիտիմ իշխանություն լինի, ապա պետք է ընդունեն մեր առաջարկը։ Չեն կարողանում ապացուցել ընտրակաշառքի մասին մեղադրանքները։ Փաշինյանը լավ գիտի, որ եթե ձևավորի Կառավարություն, ապա շատ խնդիրներ է բերելու մեր երկրին»,–դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։
Նրա խոսքով՝ «բառադի հայտարարություններ» են անում և չեն կարողանում նա պահանջեց ապացուցել, որ հարյուրավոր մարդկանց են գրանցել իրենց ընկերությունների վրա։