Փաշինյանն ավելացնո՞ւմ է փոխվարչապետերի թիվը ու առանձնացնում նախարարությունները – NEWS.am

ՔՊ-ում  այս օրերին ոչ միայն կառավարության նոր կազմի, այլև կառուցվածքային փոփոխության շուրջ են ակտիվ քննարկումներ ծավալվում։ 

NEWS.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ավելացնել ևս մեկ փոխվարչապետի պաշտոն։ Այս պահին Փաշինյանի կառավարությունում աշխատում են 2 փոխվարչապետներ։  

Կառավարությունում հասկացել են, որ պետք է նաև առանձնացնել գյուղատնտեսությունը էկոնոմիկայի նախարարությունից։ Խոսակցություններ կան, որ էներգետիկ ոլորտն էլ անջատվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։  

Ի դեպ, հենց Փաշինյանի իշխանությունը 2019 թվականին կառուցվածքային փոփոխություններ իրականացրեց՝ միավորելով Գյուղատնտեսության նախարարությունը՝ Էկոնոմիկայի, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը՝ դառնալով վարչապետի աշխատակազմում ընդամենը մի գրասենյակը, որը ղեկավարվում է գլխավոր հանձնակատարի կողմից:  

ԲՏԱ նախարարության կազմում ներառվեց ռազմական արդյունաբերության կոմիտեն, միավորվեցին նաև Կրթության, գիտության, Մշակույթի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները։ Նախարարությունների խոշորացման քաղաքականությունը նախկինում բավական շատ է քննադատվել։ Փաստորեն 7 տարի հետո է միայն այս իշխանությունը հասկացել, որ նման միավորումներն արդյունավետ չեն։  

Հավելենք, որ այս պահին կառավարության կազմում կա 12 նախարարություն։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *