«Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ»․ Արեգնազ Մանուկյան

«Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ»,- լրագրողի հետ զրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր Քննչական բաժնում իր հարցաքննությանը։

«Անդրանիկ Թևանյանի հետ կապված գործի շրջանակներում եմ հարցաքննվել։ Այս ամեն ինչը շոու է, քաղաքական հետապնդում։ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պետք է քաղաքական հետապնդման ենթարկի իր ընդդիմախոսներին»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել Արեգնազ Մանուկյանի բնակարանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *