Երբ ՀՀ–ում կլինի արդարադատություն, Գագիկ Ծառուկյանի որդին կգա իր արարքի համար պատասխան կտա. Սուրենյանց

Երբ Հայաստանում կլինի արդարադատություն, Գագիկ Ծառուկյանի որդին կգա իր արարքի համար պատասխան կտա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԿԸՀ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հետախուզման մեջ գտնվող իր որդին Հայաստան կտա հունիսի 8–ին, ընտրություններից հետո։

«Ցանկացած իշխանություն, որը կերաշխավորի արդարադատությունը, յուրաքանչյուր մարդ իր արարքի համար պատասխան կտա, ոչ մեկս օրենքից չի փախչի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51)  արդյունքները։

ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:

Նշենք, որ Սյունիքի 35/65-ը այն տեղամասն է, որտեղ ժամը 20–ից հետո տևական ժամանակ քվեարկություն էր ընթանում, քվեարկում էին զինծառայողները։ Ընտրության հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դրա մեջ խնդիր չէր տեսել՝ նշելով, որ ժամը 20–ից առաջ զինվորները մտել են տեղամաս և իրավունք ունեին քվեարկել ու դուրս գալ։

Հատկանշական է, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *