Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը

Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները վերականգնվում են։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է 102-րդ ռազմակայանի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի քաղաքացիական ծառայող Աշոտ Կարապետյանը։

Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։

Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին մասնակցում են 102-րդ ռազմաբազայի և՛ զինծառայողները, և՛ քաղաքացիական անձնակազմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *