ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հրապարակել Ռուսաստանի օրվա առթիվ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա առթիվ։ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման առաջմղմանը։ Մենք շարունակում ենք հուսալ, որ տևական խաղաղությունը ճանապարհ կհարթի ռուս ժողովրդի համար առավել բարեկեցիկ ապագայի և մեր երկու երկրների միջև առավել կառուցողական հարաբերությունների համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում։