ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Ալաբամայում ազոտային գազի կիրառմամբ մահապատժի իրականացումը

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի երեկոյան արգելափակել է Ալաբամա նահանգում մահապատժի դատավճռի ի կատար ածումը ազոտային մահապատժի կիրառմամբ՝ մերժելով նահանգի իշխանությունների հրատապ բողոքարկումը այն բանից հետո, երբ ստորին ատյանները տվյալ գործով այդ եղանակը «հավանաբար հակասահմանադրական» էին ճանաչել, գրում է The New York Times-ը։

Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է առանց ստորագրության և առանց պատճառաբանության, ինչը սովորական պրակտիկա է հրատապ որոշումների դեպքում։ Դեմ են արտահայտվել երեք պահպանողական դատավորներ՝ Քլարենս Թոմասը, Սեմյուել Ալիտո-կրտսերը և Նիլ Գորսաչը։

Սա լուրջ հարված էր Ալաբամայի իշխանությունների համար, որոնք ծրագրում էին 49-ամյա Ջեֆերի Լիի դատավճիռն ի կատար ածել հինգշաբթի՝ տեղական ժամանակով 18:00-ին։

Որոշումը կարող է ազդել նաև ազոտային հիպոքսիա անունով հայտնի մահապատժի այս եղանակի սահմանադրականության շուրջ հետագա դատական վեճերի վրա։ Ալաբաման դարձավ առաջին նահանգը, որը կիրառեց այն 2024 թվականին։

Եթե մահապատիժը տեղի ունենար, Լին կդառնար ութերորդ կալանավորը, որն Ալաբամայում մահապատժի կենթարկվեր այս եղնակով, և իններորդը՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում։

Նշվում է, որ Գերագույն դատարանի միջամտությունը նման ուշ փուլում հազվադեպ երևույթ է։ Սովորաբար մահապատժի կասեցման վերաբերյալ հրատապ հարցումները ստացվում են հենց կալանավորներից, սակայն տվյալ դեպքում արգելափակման որոշումն ավելի վաղ ընդունել էր դաշնային վերաքննիչ դատարանը, իսկ նահանգի իշխանությունները փորձում էին այն չեղարկել Գերագույն դատարանի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *