Հնդկաստանի ՌՕՈւ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ կործանվել է

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Ան-32 ինքնաթիռը կործանվել է Ջորհատ ավիաբազայում վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հնդկաստանի ՌՕՈւ Ան-32 ինքնաթիռը կործանվել է Ջորհատ ավիաբազայում վայրէջքի ժամանակ: Ներկայումս գնահատվում է պատճառված վնասի չափը», – հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հրդեհ է բռնկվել, և սկսվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման հանգամանքներն ու պատճառները հետաքննելու համար:

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *