
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկները գողացել են այն մեքենայից, որով նրանք գնում էին Կանզաս Սիթիի մարզական բազա, գրում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի, Անգլիայի ընտրանին գողության զոհ է դարձել աշխարհի առաջնության առաջին խաղից առաջ։ Ֆլորիդայից Կանզաս Սիթիի թիմի մարզաբազա ուղևորվող ֆուրգոնից գողացել են խաղային մարզակոշիկները, մրցաշարի պաշտոնական գնդակները և մարզման կարևոր սարքավորումները»։
Նշվում է, որ ամբողջ բեռից մնացել է միայն մեկ ֆուտբոլային գնդակ։
Հավաքականի անձնակազմը հրատապ կարգով փորձում է գողացված իրերը փոխարինել, որպեսզի հունիսի 17-ին սպասվող Խորվաթիայի դեմ խաղի նախապատրաստությունը չձախողվի։
Անգլիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Խորվաթիայի, Գանայի և Պանամայի թիմերի հետ։