«Քաղաքականությամբ զբաղվելու համար փողկապ կապելը քիչ է, կոստյումն էլ չի օգնի»․ Օլեգ Դուլգարյան

«Քաղաքականությամբ զբաղվելու համար փողկապ կապելը քիչ է, կոստյումն էլ չի օգնի»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կուսակցություն հիմնելու և քաղաքականությամբ զբաղվելու (կարողանալու կամ հասկանալու) համար, փողկապ կապելը քիչ է, կոստյումն էլ չի օգնի։ Հայաստանյան իրականությունում առհասարակ պետք է մերժվեն ֆորմալացված (ուղեղի իմաստով) քաղգործիչները բոլոր մակարդակներում (նրանց իսկ լավի համար): Նրանց, ում քաղաքական խոսքը երբեմն մանկամիտ մակարդակի է, իսկ բառամթերքը հիմնականում նույնական է (տխուր իմաստով)։
     Ժողովրդի հետ պետք է խոսել հողի վրա, և յուրաքանչյուր խումբ, սեգմենտ կստեղծի իր քաղաքականությունը, որի իրական (կարիքի վրա հիմնված) ձևավորումը կարող է սկսել միայն տեղական (համայնքային) մակարդակից։ Տեղական ժողովրդավարությունը և պրոակտիվությունը միակ ձևն են։ Մնացածը կմնա ֆեյք մակարդակում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *