Երեկ մահացած զինվորը նամակ է թողել | ՄԱՄՈՒԼ.ամ

Երեկ մահացած զինվորը նամակ է թողել

Երեկ՝ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած զինվորը նամակ էր գրել, այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը։ Ըստ լրատվականի՝ նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցել է նա զորամասում, հասցրել են ինքնասպանության, թե սպանել են, իրավապահ համակարգը քննում է։

Ինչպես հայտնել էինք՝ երեկ ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխվելու ճանապարհին զինվոր է մահացել։ Մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *