
Փաշինյանական նազիր-վեզիրներից մեկը, առանց որևէ բանական կաշկանդվածության, հայտարարեց, որ եթե ռուսները բարձրացնեն գազի գինը, ապա Հայաստանը գազ կգնի Թուրքմենստանից, Իրանից կամ Ադրբեջանից (ընդ որում՝ «Ադրբեջան» բառը նա արտասանեց առանձնահատուկ ակնածանքով)։
Հետաքրքիր է՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում, թե՞ սա պարզապես իրենց անգրագիտության հերթական դրսևորումն է: Դե որ տենցա, եկեք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Եվ այսպես, հերթով անդրադառնանք տարբերակներին։
Թուրքմենական գազի գնման դեպքում անհրաժեշտ կլինի կամ Իրանի կամ Ռուսաստանի միջոցով ռևերսային սխեմա, իսկ դրա համար անհրաժեշտ է կամ իրանական, կամ ռուսական կողմի համաձայնությունը (սա առանձնահատուկ եմ ընգծում փաշիստական նազիր-վեզիրների համար)
Բացի այդ, ես խիստ, չափազանց խիստ կասկածում եմ, որ ռուսները կամ իրանցիները կհամաձայնեն փրկել հայկական տնտեսությունը։ Սակայն նույնիսկ եթե հրաշք տեղի ունենա, այդ գազի գինը կլինի անչափ բարձր։
Իրանից ուղիղ գազ գնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ քանի դեռ իրանցիները ռուսների հետ չեն համաձայնեցրել Հայաստան գազի մատակարարման պայմանները, որևէ գազ չի լինելու։
Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Փաշինյանը համաձայնություն է տվել հենց Իրանի սահմանին ամերիկյան հենակետի ձևավորմանը՝ TRIPP անվան տակ (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»), ապա դժվար է պատկերացնել, որ Իրանի հետ հարաբերություններն այնպիսի վիճակում կլինեն, որ նրանք մեզ գազ վաճառեն շահավետ պայմաններով։
Մնում է Ադրբեջանը, որը ոչ միայն մշտապես շանտաժի է ենթարկում հայկական ժողովրդին «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, այլ նաև առաջ է մղում Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հայեցակարգը։ Ի դեպ, դրա մասին խոսվում է նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական զեկույցում։
Սակայն այստեղ է գալիս այս պատմության գագաթնակետը։
Ադրբեջանը ազատ գազային պաշարներ չունի։ Կրկնում եմ՝ իր ամբողջ գազն արդեն տարիներ առաջ վաճառված է Թուրքիային և Եվրոպական միության երկրներին։
Այսինքն՝ նույնիսկ եթե Փաշինյանի իշխանությունը կրկին ինչ-որ բան զիջի, փոխանցի կամ նվիրի Ադրբեջանին, ադրբեջանցիները մեզ կվաճառեն ռուսական գազ՝ այն Ռուսաստանից գնելով և Հայաստանին վերավաճառելով աստղաբաշխական գներով։
Եվ հիմա հարց է առաջանում․ ինչո՞ւ են Փաշինյանի իշխանությունները բոլորին հիմարի տեղ դնում՝ պատմելով «գազի այլընտրանքային մատակարարումների» մասին այս անհեթեթ հեքիաթները։
Արման Աբովյան