Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա

Լիբանանի հարավին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն չորսի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Զոհվածների թվում է Ջեզզինի շրջանի Ռիհան համայնքի ղեկավարը։ Եվս մեկ մարդ ավելի վաղ սպանվել էր Տյուրոսի շրջանի Մաարակե բնակավայրում։

Որոշ ժամանակ անց Նաբատիայի շրջանի Դեյր էլ-Զահրանի գյուղին հասցված հարվածից ևս երկու մարդ է զոհվել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ հարձակման հետևանքով նաև բնակելի տուն է ավերվել։

Տուժածների հստակ թվի և ավերածությունների չափերի մասին տվյալները ճշտվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *