«Ճնշումները շարունակվելու են․ ընդդիմադիր վերնախավին «գլխատելու» է»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

«Ճնշումները շարունակվելու են․ ընդդիմադիր վերնախավին «գլխատելու» է»․ Հովիկ Աղազարյան

«Այն, որ ընտրություններն անցել են անարդար, անհավասար պայմաններում, բռնաճնշումների ներքո, դա փաստ է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ասում էինք, որ հավաքական ընդդիմությունը հաղթում է, որովհետև հասարակության մեջ այդ մթնոլորտը կար, բայց ընդդիմությունը չմիավորվեց, այդ չհավաքվելու պատճառով էլ վարչապետին հաջողվում է կոտրել նրանց առանձին-առանձին, ճիպոտներն էլ առանձին-առանձին, որ կոտրում ես, հեշտ է լինում, իսկ միասին կոտրելը դժվար է կամ անհնար է։ Որպեսզի ընդդիմությունը հաղթի որևէ իշխանության, նրա ռեալ վարկանիշը պետք է 15-20 տոկոս ավելի լինի իշխանության վարկանիշից»,- նշեց Աղազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը գնում է ստալինիզացման ճանապարհով, որի հետևանքները շատ վատ կարող են լինել։ «Ճնշումները շարունակվելու են․․․ Վաղը մյուս օրը նա ընդդիմադիր վերնախավին «գլխատելու» է՝ հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ին, մի 30-40 հոգու էլ միջին խավից է ձերբակալելու, հետո որոշակի մարդկանց էլ կփորձի ներգրավել իր կողմ․․․ Եթե «Ուժեղ Հայաստան»-ը վստահ է, որ նման պրոցես տեղի չի ունենա, պետք է վերցնեն մանդատները, այդ 44 մանդատը մեծ ուժ է, էական ազդեցություն կունենա մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների կառավարման հարցում»,- ընդգծեց Աղազարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *