
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին հայացքից թույն գաղափար է: Ինչ է եղել որ, թող դրսից ուղեղներ գան Հայաստան ու «ծաղկեցնեն մեր երկիրը»:
Բայց նախ առաջատար համալսարան ավարտածը Հայաստան չի գա և երկրորդ` դու, որպես Կառավարություն, նույնիսկ քո երկրի ուղեղներին օգտագործել չգիտես:
Ես եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, հաստատ կօգտվեի այս առաջարկից և «ուղեղներ» կներդնեի ինքնիշխան Հայաստանի պետական համակարգում: Եվ դա այնպես կանեի, որ նույնիսկ ԱԱԾ ֆիլտրերը չէին փրկի»: