Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)

Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև

Երևան քաղաքում՝

Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *