Թրամփը հրապարակել է առեղծվածային ԱԲ-պատկեր՝ «Դուք դիսկոռմբակոծվում եք» գրությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված առեղծվածային պատկեր՝ «Դուք դիսկոռմբակոծվում եք» գրությամբ։

Պատկերում ամերիկացի առաջնորդը մեջքով կանգնած է դիտողին՝ ռազմական նավի տախտակամածին։ Նրա բաճկոնին երևում է «Գերագույն գլխավոր հրամանատար» գրությունը։ Թրամփը նայում է հեռադիտակով։

Նրա առջև ծովում պատկերված են ԱՄՆ դրոշներով ռազմական նավեր։

Դրանց վերևում ուղիղ շարքով թռչում են յոթ կործանիչներ։

Հրապարակված պատկերին ԱՄՆ նախագահը որևէ բացատրություն կամ մեկնաբանություն չի կցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *