Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ո՞րն էր Վացլավ Հավելի և Նիկոլ Փաշինյանի մեծագույն տարբերությունը։

Մի անգամ չեխական թավշյա հեղափոխության առաջնորդ և Չեխիայի 1-ին նախագահ Վացլավ Հավելին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերում ընդդիմության խիստ եւ անչափ սուր քննադատությանը: Հավելը պատասխանում է՝ նորմալ, նրանց գործը, նախ և առաջ, սուր քննադատությունն է: Իսկ ով վախենում է ընդդիմության քննադատությունից, նա վախենում է կորցնել իր դիրքն ու պաշտոնը:

Տասնամյակներ անց Հայաստանում այսպես կոչված թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իսկական պայքար սկսեց իր ընդդիմախոսների նկատմամբ:
Էլ սպառնալ, էլ ասֆալտին փռել, էլ պատերով խփել, էլ կալանավորումներ,էլ օտարերկրյա գործակալներ, էլ դավադիր ուժեր,էլ եռագլուխ հրեշներ…

Հ.Գ. Հավելը ճիշտ էր՝ Кто боится оппозиции, тот боится за позиции».

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *