Համացանցում կադրեր են հայտնվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի՝ հայաստանյան այցից։
Կադրերում երեւում է, թե ինչպես են Հաջիեւն ու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միասին զբոսնում Դիլիջանում եւ ջերմ զրուցում։
Նշենք, որ Հաջիեւի այցի մասին այսօր հաղորդագրություն էր տարածել ԱԽ քարտուղարի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում»,– ասվում էր հաղորդագրության մեջ։