Fox News-ի լրագրող. Թրամփն ինձ ասաց, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը սպասվում է առաջիկա 2-3 ժամում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի առաջիկա 2-3 ժամվա ընթացքում, X սոցիալական ցանցում հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Ինգստը։

Ըստ լրագրողի, ԱՄՆ նախագահը նրան այդ մասին ասել է զրույցի ընթացքում։

«Նախագահ Թրամփն ասել է, որ Բեյրութի վրա իսրայելական հարվածներից հետո հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հարցրել է. «Ի՞նչ դժոխք եք ստեղծում»։

Նա Նեթանյահուին ասել է լրացուցիչ հարվածներ չհասցնել։ Նախագահն ինձ ասել է, որ կխնդրի Իրանին Իսրայելի ուղղությամբ պատասխան հրթիռային կրակ չբացել»,- նշել է Ինգստը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *