
ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ վերընտրություն չի լինի 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել են: Սա դժգոհություն առաջացրեց ներկաների, հատկապես ԲՀԿ-ի լիազոր անդամների միջև: «Կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք, կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք»,- մի քանի անգամ սպառնալով` փորձեց բողոքի ձայնը լռեցնել Վահագն Հովակիմյանը: «Երբ որ մենք որոշումը կկայացնենք, կդիմեք Սահմանադրական դատարան, մի խոչընդոտեք նիստը, լռե′ք, դադարեցրե′ք, կոռեկտ պահե′ք ձեզ»,- ասաց նա:
Այդ պահին ոտքի կանգնեց ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանն ու ամոթանք տվեց. «Մենք չենք խոչընդոտում, այդ դուք եք խոչընդոտում ձեզ նշանակած իշխանությունների հայտարարած ժողովրդավարությանը»: