
Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկանց փողոց հրավիրելու համար նախ պետք չէր օրուգիշեր համոզել, թե որքան օրհասական է վերցնել մանդատները։ Դուք եք մարդկանց մոտ այլ սպասումներ առաջացրել:
Մի խոսքով՝ ձեզնից փողոց գեներացնող դուրս չի գա, եթե անկեղծ:
Ու Նիկոլը դա լավ գիտի։
Ու համ էլ Նիկոլին հաղթելու համար պետք է առնվազն Նիկոլի կեսի չափ «կանցավիկ» լինել, իսկ իմ գնահատմամբ, գոնե թե այս ընդդիմության մեջ չկա այդպիսի «կանցավիկ» ։
Ու Նիկոլը դա էլ լավ գիտի:
Ու այսօր ունենք նույնն, ինչ և 21 թվին։ Խոշոր ընդդիմություն ջախջախիչ հաղթանակ տանելու լոզունգով հաշտվում է պարտության հետ ու գնում է Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու։
Ու էս մարդիկ միամտորեն սպասում էին, թե հեսա-հեսա ԲՀԿ-ի հարցը կլուծվի ու 3/5 չի ունենա Նիկոլը, որի կարիքն օրհասականորեն ուներ։
Մի խոսքով, ցավալի է տեսնել էս համատարած ապիկար ու վախվորած վիճակը։
Ու ի դեպ, Նիկոլը զգում ա վախի հոտը։ Ու ինքն արդեն առել ա ձեր վախի հոտը ու եթե դուք կռիվ չտաք, ինքը ձեզ հում-հում կուտի»։