«Ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից». Արտակ Բեգլարյան

«Ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից». Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ն ու Փաշինյանը հերթական հակասահմանադրական քայլը արեցին՝ ապօրինի կերպով երեք տեղամասերում վերաքվեարկություն չկազմակերպելով ու ԲՀԿ-ին այդպիսով զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից:
     Պետական բոլոր մարմինները, այդ թվում՝ իրավապահները, ԿԸՀ-ն ու այլ անկախ մարմիններն ապօրինի կերպով սպասարկել ու սպասարկում են Փաշինյանի վերարտադրության ցանկությանը՝ չապահովելով օրինական պայմաններ իրապես ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման համար:
     Եվ այս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *