Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կմեկնեն Ժնև՝ ԱՄՆ-ի հետ կարգավորման համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է The New York Times (NYT) թերթը։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին։ Հանդիպմանը ԱՄՆ-ը կներկայացնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ստորագրման արարողությունը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների՝ վերջին 47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումը։