
Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի վրա։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ վնասներ և հրդեհներ են գրանցվել քաղաքի գրեթե բոլոր շրջաններում։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է 30 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ հղի կին։
Հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել 1051թ. հիմնված Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում՝ այրվել է Վերափոխման տաճարի տանիքը։