Հրդեհ՝ ռեստորանի պահեստում | Top-News.am


Հայաստան


Հունիսի 14-ին՝ ժամը 21։36-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի պահեստային հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 150 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *