Չինական «Լիցզյան-1» հրթիռը ութ արբանյակ է դուրս բերել ուղեծիր

«Լիցզյան-1 Y14» կրող հրթիռի հերթական արձակմամբ Չինաստանը հաջողությամբ նախապես հաշվարկված ուղեծիր է դուրս բերել ութ արբանյակ, որոնց թվում է նաև «Ցզիսին Գաոֆեն-07C04» սարքը:

Ինչպես հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, բոլոր արբանյակները բարեհաջող հասել են նախապես հաշվարկված ուղեծրերին, և առաքելությունն ամբողջությամբ պսակվել է հաջողությամբ։

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Պեկինի ժամանակով 11:44-ին (Երևանի ժամանակով՝ 07:44-ին), Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Դունֆեն» կոմերցիոն տիեզերական նորարարական փորձարկումների պիլոտային գոտուց։

Նշվում է, որ սա «Լիցզյան-1» շարքի կրող հրթիռների 14-րդ թռիչքն էր, ինչն ընդգծում է չինական տիեզերական այս համակարգի շահագործման հարուստ փորձը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *