Որքա՞ն է կազմում ՀՀ արտաքին պարտքը. ֆինանսների նախարարը թվեր է ներկայացնում

2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության և աճի պոտենցիալի բարձրացմանը։ Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ 2025 թվականին հարկաբյուջետային ազդակը եղել է քիչ զսպող և չեզոքին մոտ աճ, իսկ 2021-2025 թվականների միջին տնտեսական աճը կազմել է 7,9%, այնինչ հենց 2025 թվականին տնտեսական աճը եղել է 7,1%։

«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար»,- հավելել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի կառավարության պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ կամ 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Նախարարը հավելել է, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ պարտքի ծավալն աճել է ընդամենը 11 միլիարդ դրամով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *