
Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության» վրա, այն կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում։ Այս մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի ողջամտորեն»,- ասել է նա։