«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են Kia Sorrento-ն և BYD-ն

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Իսահակ Գասպարյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ, բախվել են Սիրիայի Հանրապետության քաղաքացի 67-ամյա Խաչիկ Ղ.-ի վարած «Kia Sorrento» և Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության եղել են սթափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *