«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին

«ՌԴ-ի համար կարևոր է, որ ՀՀ-ի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները»․ Նարիշկին

Մոսկվան ակնկալում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ: Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեզ համար՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, որ զարգանա համագործակցությունն ու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասել է նա։ «Մենք ակնկալում ենք, որ հենց այդպես էլ կլինի»,- նշել է ԱՀԾ տնօրենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *