ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հոլգեր Նոյմանը հայտարարել է, որ դաշինքի որևէ երկրի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում պատասխանը կլինեն ռուսական մի շարք օբյեկտների ուղղությամբ «կործանարար օդային հարվածները»։
The Telegraph-ին տված հարցազրույցում նա որպես հնարավոր թիրախներ է նշել Կալինինգրադը, Սանկտ Պետերբուրգը, Կոլայի թերակղզին և Սև ծովում ռուսական նավատորմը։
Նոյմանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել հնարավոր սպառնալիքին։
«Մարտնչել հենց այս գիշեր նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը հիմա զանգահարի ինձ և ասի, որ մենք ունենք այսպիսի իրավիճակ, մենք պետք է պատրաստ լինենք հենց հիմա, և մենք պատրաստ ենք»,- հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ գեներալը հույս է հայտնել, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմ չի լինի։