Ֆրանսիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել

Մոտ 1200 մարդ է տարհանվել ճամբարային հանգստավայրից՝ Ֆրանսիայի հյուսիսում ափամերձ գոտու մոտ բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հրդեհները բռնկվել են երկրի հյուսիսում՝ Պա-դե-Կալեի նեղուցի մոտ գտնվող Պա-դե-Կալե դեպարտամենտում։ Պրեֆեկտուրայի տվյալներով՝ օջախներից մեկը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, սակայն երկրորդ հրդեհի առնչությամբ իրավիճակը շարունակում է բարդ մնալ։

Փրկարար ծառայությունների համար դժվար է հասնել հրդեհի վայր, իսկ կրակը շարունակում է անարգել տարածվել հարավային ուղղությամբ։ Տարհանված հանգստացողներին տեղավորել են ժամանակավոր ապաստարանում։

Ֆրանսիան և Եվրոպայի մյուս երկրներն այս տարի բախվել են անտառային հրդեհների հատկապես ակտիվ սեզոնի։ Համեմատաբար խոնավ ձմռանից հետո բուսականության աճը լրացուցիչ վառելիք է ստեղծել հրդեհների համար, իսկ դրանց հաջորդած շոգի ալիքները չորացրել են բուսականությունը։

Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Մոնիկ Բարբյուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկարատև շոգի ալիքները կարող են ֆրանսիական տնտեսության համար հանգեցնել մինչև 15 միլիարդ եվրոյի ուղղակի և անուղղակի կորուստների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *