Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միությունը չի ծրագրում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցման դեպքում։
Ըստ նրա՝ ԵՄ պատժամիջոցների միջոցները կապված են երկու առանցքային ուղղությունների հետ՝ մարդու իրավունքների խախտման մեղադրանքների և զանգվածային ոչնչացման զենքին վերաբերող հարցերի։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ պատժամիջոցների հնարավոր մեղմացման կամ չեղարկման համար Թեհրանը պետք է «վարքագծի իրական փոփոխություններ» ցուցադրի երկու ուղղություններով էլ։
Նա նշել նաև է, որ պատժամիջոցները Եվրոպական Միությունը դիտարկում է իբրև ազդեցության գործիք՝ ուղղված պետությունների քաղաքականության փոփոխմանը։