
Իրանի պետական բանկերի Կոորդինացիոն կոմիտեն հայտարարել է, որ իրանական չորս խոշորագույն պետական բանկերի նկատմամբ իրականացվել են կիբերհարձակումներ։ Հարձակումների թիրախ են դարձել մասնավորապես՝ Melli, Saderat, Tejarat եւ Export Development բանկերը։ Թվային հանցագործության հետեւանքով՝ բանկային ոլորտի աշխատանքում խափանումներ են եղել։
Հաճախորդների անձնական տվյալներ կամ ֆինանսական բնույթի տեղեկություններ հնարավոր չի եղել գողանալ։ Իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ բանկային համակարգի բնականոն թվային գործունեությունը վերականգնելու համար, ասված է հայտարարության մեջ։