Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։
«Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում Ուկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։
Ըստ նրա՝ բանակցային գործընթացի մեկնարկը կարևոր փուլ է դարձել Ուկրաինայի եվրոինտեգրման ճանապարհին։